ԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ

Սյունիքի  մարզի  Ակներ գյուղի  միջնակարգ  դպրոցն  ստեղծվել է 1992   թվին: Նախքան այդ՝ 1930-1960թ.թ, գյուղն  ունեցել է  տարրական դպրոց,որի փակվելուց հետո ակներցի երեխաները հաճախել են հարևան Վերիշեն  գյուղի միջնակարգ դպրոցը:

1992թ.առանձին միավոր ստանալուց հետո դպրոցը տեղավորվել է նախքին խանութի հարմարեցված շենքում, որը բաղկացած է միայն դասասենյակներից:Ուսուցումը միայն առաջին հերթով կազմակերպելու համար դպրոցն օգտագործում է նաև վագոնատնակ՝2 դասասենյակներով և կից կառույցը:

Այժմ դպրոցն ունի 159 աշակերտ: Դպրոցում աշխատում է մանկավարժ ,որոնք ունեն բարձրագույն կրթություն՝ մասնագիտական որակավորումով:Մանկավարժները տիրապետում են համակարգչին,դասը հաճախակի վարում են համակարգչով:

Իր գործունեության ընթացքում դպրոցը գրանցել է բավականաչափ հաջողություններ: Աշակերտները մասնակցում են օլիմպիադաների,դպրոցում անցկացվող միջոցառումներին: Դպրոցի շրջանավարտների մեծ մասը ուսումը շարունակում է պետական բուհերում: Ունեցել ենք նաև մեդալակիր:

Դպրոցը վայելում է համայնքի վստահությունը: