Հայտարարություն

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ ԿԳՄՍՆ <<Ակների միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ-ի

դասվար (16 դասաժամ), ֆիզկուլտուրա (6 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար:

 

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման:

 

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել

— դիմում (Ձև 1), մեկ լուսանակար 3× 4 չափի,

— բարձրագույն կրթությունը հավաստող փաստափուղթ (դիպլոմ),

— անձը հաստատող փաստաթուղթ,

— <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում,

— ինքնակենսագրություն (Ձև 5),

— այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

— ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,

— հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),

— որակավորման տարակարգ ունենալու դեպքում հավաստող փաստաթուղթ:

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչևսեպտեմբերի 22-ը   —ներառյալ, ամեն օր ժամը 9:00-ից 14:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Մրցույթը տեղի կունենա –սեպտեմբերի 24-ին ՝ժամը 14:00—ին—ՀՀ Սյունիքի մարզի Ակների միջնակարգ դպրոցում:

 

 

Տեղեկությունների համար զանգահարել   077177491 հեռախոսահամարով։