Մրցույթ տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար

Հայտարարություն

ՀՀ Սյունիքի մարզի <<Ակների միջնակարգ դպրոց >>ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. բարձրագույն կրթությունը,
3. «Հանրակրթության մասին  օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված     հիմքերի բացակայությունը:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը հավակնորդի տրամադրելուց հետո (կարող է ներկայացվել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով) խորհրդի որոշմամբ լիազորված անդամը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է խորհրդի մյուս անդամներին

  1. ինքնակենսագրություն,
    6. աշխատանքային գրքույկի պատճենը,
    Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:

    Փաստաթղթերն ընդունվում են 2021 թ.սեպտեմբերի 14-ից մինչև հոկտեմբերի 5-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 15:30-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից, Ակների միջնակարգ  դպրոցում:

Մրցույթը տեղի կունենա 2021 թ. հոկտեմբերի 19ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Ակների միջնակարգ դպրոցում, հասցեն՝ ՀՀ Սյունիքի մարզ, գյուղ Ակներ :
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել դպրոցի կառավարման խորհուրդ, հեռախոս՝ 093637901 :